Հոդված 19. Օրենքի 42-րդ հոդվածում`
Հոդված 19. Օրենքի 42-րդ հոդվածում`
ա) առաջին մասի 5-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
բ) առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով.
«10) հայցը թողնվել է առանց քննության կամ մերժվել է:».
գ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ մաս.
«1.1. Անշարժ կամ համապատասխան իրավունքների պետական գրանցում պահանջող գույքի նկատմամբ պետության կամ համայնքի սեփականությունը ճանաչելու մասին հարկադիր կատարողի որոշումը և կատարողական թերթի պատճենը հարկադիր կատարողն ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին կամ համապատասխան համայնքի ղեկավարին` վերջիններիս կողմից իրավունքների պետական գրանցումն իրականացնելու համար: Հարկադիր կատարողի որոշումը և կատարողական թերթի պատճենը պետական լիազոր մարմին կամ համայնքի ղեկավարին ուղարկելու օրվանից հետո՝ երեք օրվա ընթացքում, հարկադիր կատարողը որոշում է կայացնում կատարողական վարույթը կարճելու մասին:».
դ) երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Կարճված կատարողական վարույթը չի կարող վերսկսվել, բացառությամբ կատարողական վարույթը կարճելու մասին հարկադիր կատարողի որոշման` վերադասության կամ դատական կարգով վերացման դեպքերի:»: