Հոդված 30. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 53.2-րդ հոդվածով.
Հոդված 30. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 53.2-րդ հոդվածով.
«Հոդված 53.2. Պարտապանի իրացված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը
Եթե աճուրդով կամ ուղղակի վաճառքով իրացվել է գույք, որի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, ապա առուվաճառքի պայմանագիրը հիմք է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցամատյանում անհրաժեշտ գրառումներ կատարելու համար:»: