Հոդված 37. Օրենքի 65-րդ հոդվածում`
Հոդված 37. Օրենքի 65-րդ հոդվածում`
ա) երկրորդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Բնակեցման մասին պատշաճ ձևով տեղեկացված պարտապանի չներկայանալը կամ պարտապանի գտնվելու վայրը պարզելու անհնարինությունը արգելք չէ կատարողական թերթի պահանջը կատարելու համար:».
բ) հոդվածի չորրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Պարտապանի կողմից դատական ակտն ըստ էության խախտելով` պահանջատիրոջ բնակվելուն հետագայում խոչընդոտելու դեպքում պահանջատերն իրավունք ունի կատարողական վարույթը կարճելու մասին որոշումը բողոքարկելու վերադասության կամ դատական կարգով ոչ ուշ, քան վարույթը կարճելու մասին որոշումն ընդունելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:»: