Հոդված 24. Օրենքի 46-րդ հոդվածում`
Հոդված 24. Օրենքի 46-րդ հոդվածում`
ա) առաջին մասի «մարզային ստորաբաժանման» բառերը փոխարինել «մարզային (Երևանի քաղաքային) բաժնի» բառերով.
բ) երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հարկադիր կատարողը պարտապանի բանկային հաշիվներում և ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք է դնում բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով, որոնց ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:».
գ) երրորդ մասը ուժը կորցրած ճանաչել.
դ) չորրորդ մասի «կատարողական թերթը հարկադիր կատարողից» բառերը փոխարինել «հարկադիր կատարողի որոշումը» բառերով, իսկ «մարզային ստորաբաժանման» բառերը` «մարզային (Երևանի քաղաքային) բաժնի» բառերով.
ե) հինգերորդ մասը ուժը կորցրած ճանաչել: