Հոդված 21. Օրենքի 43.1-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 21. Օրենքի 43.1-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 43.1. Կատարողական գործողություններ կատարելու նպատակով հարկադիր կատարողի կողմից բնակարան կամ այլ շինություններ մուտք գործելը
Կատարողական գործողությունների կատարման նպատակով (բռնագանձում, վտարում, բնակեցում և այլն) հարկադիր կատարողն իրավունք ունի անարգել մուտք գործելու պարտապանին սեփականության իրավունքով պատկանող բնակարան կամ այլ շինություն:
Կատարողական գործողությունների կատարման նպատակով այլ անձանց պատկանող բնակարան կամ շինություններ հարկադիր կատարողը կարող է մուտք գործել այդ բնակարանի կամ շինության սեփականատիրոջ (ժամանակավոր տիրապետողի) համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում հարկադիր կատարողը կարող է մուտք գործել բնակարան կամ շինություններ դատարանի համապատասխան որոշման հիման վրա:»: