Հոդված 22. Օրենքի 44-րդ հոդվածում`
Հոդված 22. Օրենքի 44-րդ հոդվածում`
ա) առաջին մասը առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Հարկադիր կատարողի կողմից գույքագրման ենթակա չէ պարտապանին պատկանող` սույն օրենքի 51 հոդվածով նախատեսված գույքը:».
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ հինգերորդ մաս.
«5. Գույքագրման աշխատանքների ժամանակի և վայրի մասին հարկադիր կատարողը գույքագրման անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ գրավոր տեղեկացնում է պահանջատիրոջը, բացառությամբ հայցի ապահովման և մինչև 100.000 դրամ պահանջի կատարողական վարույթների: Պահանջատիրոջ չներկայանալն արգելք չէ գույքագրման աշխատանքներն իրականացնելու համար:»: