Հոդված 12.2. Փորձաշրջանի նշանակումը և անցկացումը
Հոդված 12.2. Փորձաշրջանի նշանակումը և անցկացումը
1. Հարկադիր կատարման ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչև 6 ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի տևողությունը յուրաքանչյուր ծառայողի համար սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
2. Փորձաշրջանի ընթացքում ծառայողն ունի բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները, որոնք օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված են հարկադիր կատարողների համար:
3. Փորձաշրջանի համար սահմանված ժամկետում չեն ներառվում աշխատանքից ծառայողի բացակայության հետևյալ ժամանակահատվածները.
1) սահմանված կարգով ծառայողի չվճարվող արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը.
2) ծառայողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.
3) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ծառայողի վրա դրված պարտականությունների կատարման ժամանակահատվածը:
4. Եթե ծառայողը սահմանված փորձաշրջանի ընթացիկ արդյունքներով չի համապատասխանում առաջադրված պահանջներին, ապա կարող է մինչև փորձաշրջանի ժամկետը լրանալը ազատվել ծառայությունից, որի մասին գրավոր տեղեկացվում է երեք օր առաջ:
Եթե փորձաշրջանն անցնելուց հետո ծառայողը շարունակում է ծառայությունը, ապա նա համարվում է փորձաշրջան անցած:»: