Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 7-րդ հոդվածում`
ա) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական կոչումների շնորհման համար սահմանվում են ծառայության հետևյալ ժամկետները.
- արդարադատության լեյտենանտ` 2 տարի,
- արդարադատության ավագ լեյտենանտ` 3 տարի,
- արդարադատության կապիտան` 3 տարի,
- արդարադատության մայոր` 4 տարի,
- արդարադատության փոխգնդապետ` 5 տարի:
Արդարադատության գնդապետի կոչումով ծառայության ժամկետ չի սահմանվում:».
բ) երկրորդ մասը «համապատասխան կոչում» բառերից հետո լրացնել «, պաշտոնի նշանակվելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում» բառերով.
գ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ չորրորդ և հինգերորդ մասեր.
«4. Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի պաշտոններում առաջին անգամ նշանակված քաղաքացիներին լեյտենանտից ցածր զինվորական կամ հատուկ կոչում, դասային աստիճան, որակավորման դաս ունենալու, ինչպես նաև կոչում չունենալու դեպքում շնորհվում է արդարադատության լեյտենանտի կոչում:
5. Հարկադիր կատարողի հերթական կոչումի շնորհումը հետաձգվում է, երբ`
1) նրա նկատմամբ ատեստավորումից հետո ընդունվել է որոշում ատեստավորումը հետաձգելու և վերապատրաստման գործուղելու մասին.
2) նա ունի կարգապահական տույժ.
3) նա գտնվում է քրեական հետապնդման մեջ, կամ նրա նկատմամբ կատարվում է ծառայողական քննություն:
Հերթական կոչումի շնորհումը հետաձգելու դեպքում ծառայողի հերթական կոչումը շնորհվում է սույն մասի 1-ին կետում նշված խոչընդոտների վերացումից հետո` 15-օրյա ժամկետում:»: