Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածում`

ա) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հարկադիր կատարման ծառայությունում, որպես հարկադիր կատարող, ծառայության կարող է անցնել բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը, անկախ սեռից, ազգությունից, ռասայից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից`

1) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների կամ սույն մասի երրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի).

2) տիրապետում է հայերենին.

3) իր մասնագիտական գիտելիքներով, գործնական և անձնական հատկանիշներով ու առողջական վիճակով կարող է կատարել հարկադիր ծառայողի պարտականությունները:

Հարկադիր կատարողին ներկայացվող մասնագիտական և առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հարկադիր կատարման ծառայությունում պաշտոնի կարող են նշանակվել նաև սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանող, սակայն դիմելու պահին «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով և 13-րդ հոդվածով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները:».

բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ մաս.

«1.1 Հարկադիր կատարման ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար դիմած և ծառայությունում պաշտոնի անցնելու համար սույն հոդվածով սահմանված պահանջները (բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ մասնագիտական գիտելիքներին, գործնական և անձնական հատկանիշներին ներկայացվող պահանջների) բավարարող, սակայն աշխատանքային փորձ չունեցող քաղաքացիները մինչև պաշտոնի նշանակվելը կարող են ներգրավվել մեկամսյա ուսումնական դասընթացների` նրանց պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից: Ուսումնական դասընթացներ անցնող քաղաքացիները ծառայողներ չեն համարվում: Ուսումնական դասընթացում ներգրավելու և դասընթաց անցնելու կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։