Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (18 փետրվարի 2004 թվականի, ՀՕ-40-Ն, այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի չորրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Հարկադիր կատարման ծառայությունը գործում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում: Հարկադիր կատարման ծառայության համակարգը կազմված է կառուցվածքային ստորաբաժանումներից և տարածքային մարմիններից: Հարկադիր կատարման ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներն են`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

- վերահսկողության և օրենսդրության կատարելագործման վարչությունը.

- հարկադիր կատարման ծառայության կենտրոնական մարմինը:

Հարկադիր կատարման ծառայության կառուցվածքային ստորաբաժանումները կարող են ունենալ բաժիններ: Հարկադիր կատարման ծառայության կենտրոնական մարմնի բաժինները սպասարկում են նաև վերահսկողության և օրենսդրության կատարելագործման վարչությանը:

Գլխավոր հարկադիր կատարողը կարող է ունենալ օգնականներ, որոնք համարվում են կենտրոնական մարմնի ծառայողներ:

Հարկադիր կատարման ծառայության տարածքային մարմիններն են հարկադիր կատարման մարզային (Երևանի քաղաքային) բաժինները, որոնց կազմում գործում են բաժանմունքներ:

Հարկադիր կատարման ծառայության կառուցվածքը և հաստիքացուցակը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։