Հոդված 29
Հոդված 29.
Ռեցիպիենտի իրավունքները
1. Ռեցիպիենտը կամ նրա օրինական ներկայացուցիչը իրավունք ունի`
1) մինչև արյան բաղադրամասերի փոխներարկման իրականացումը ստանալու լիարժեք և հավաստի տեղեկատվություն փոխներարկման գործընթացի և դրա հետ կապված հնարավոր բարդությունների, ինչպես նաև փոխներարկումից հրաժարվելու դեպքում` իր առողջական վիճակի վատացման աստիճանի վերաբերյալ.
2) հրաժարվելու փոխներարկումից, բացառությամբ կյանքի համար անմիջական վտանգի դեպքի: Փոխներարկումից հրաժարվելը ձևակերպվում է գրավոր` ռեցիպիենտի ստորագրությամբ նշում կատարելով բժշկական փաստաթղթերում.
3) ստանալու փոխներարկման ընթացքում պատճառված առողջական վնասի դիմաց փոխհատուցում` օրենքով սահմանված կարգով.
4) պահանջելու իրեն մատուցված ծառայությունների և իր առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունների գաղտնիության ապահովում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: