Հոդված 8
Հոդված 8.
Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության բնագավառում տարածքային կառավարման մարմինների լիազորությունները
1. Արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության բնագավառում տարածքային կառավարման մարմինների լիազորություններն են`
1) արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության բնագավառում պետական միասնական քաղաքականության իրագործման ապահովումը.
2) արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության պետական ծրագրի իրականացմանն աջակցելը.
3) օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասությունների շրջանակում իրենց ենթակայության տակ գտնվող կազմակերպություններում արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության բնագավառին վերաբերող օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման ապահովումը: