Հոդված 35
Հոդված 35.
Փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունները
1. Փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունները լիցենզավորված բժշկական կազմակերպություններն են, որոնք իրականացնում են հետևյալ ծառայությունները կամ դրանց մի մասը`
1) դոնորական արյան բաղադրամասերի պահպանում և փոխներարկման նախապատրաստում.
2) դոնորական արյան բաղադրամասերի տրամադրում բժշկական կազմակերպության այլ ստորաբաժանումներին` օգտագործման համար.
3) ոչ պիտանի արյան բաղադրամասերի տրամադրում արյան դոնորություն իրականացնող կազմակերպություններին` խոտանման նպատակով.
4) փոխներարկումային բժշկական օգնության վերաբերյալ բժշկական փաստաթղթերի վարում.
5) արյան բաղադրամասերի պաշարների, փոխներարկման և փոխներարկման ընթացքում առաջացած կողմնակի երևույթների և բարդությունների վերաբերյալ, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված այլ տեղեկատվության հավաքում և տրամադրում արյան ռեեստրին:
(35-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-160-Ն)