Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՈՐԱԿԻ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ վերահսկողությունը

Հոդված 39

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 39.

Արյան և դրա բաղադրամասերի որակի, անվտանգության և փոխներարկումային բժշկական օգնության նկատմամբ պետական վերահսկողությունը

(վերնագիրը փոփ. 21.03.18 ՀՕ-165-Ն)

1. Արյան և դրա բաղադրամասերի որակի, անվտանգության և փոխներարկումային բժշկական օգնության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:

2. Արյան և դրա բաղադրամասերի որակի, անվտանգության և փոխներարկումային բժշկական օգնության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է նաև «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների միջոցով:

3. Արյան և դրա բաղադրամասերի որակի, անվտանգության և փոխներարկումային բժշկական օգնության նկատմամբ պետական վերահսկողությունը չպետք է խոչընդոտի հսկվող կազմակերպության բնականոն գործունեությանը:

(39-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.03.18 ՀՕ-165-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։