Հոդված 5
Հոդված 5.
Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները
1. Արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են`
1) արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության կազմակերպման գործընթացի պետական կարգավորումն ու վերահսկողությունը.
2) աստիճանական անցումը արյան և դրա բաղադրամասերի անհատույց կամավոր դոնորության.
3) հավաքված արյան և դրա բաղադրամասերի որակի և անվտանգության ապահովումը.
4) արյան և դրա բաղադրամասերի ռացիոնալ օգտագործումը.
5) արյան դոնորների, ռեցիպիենտների, ինչպես նաև արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մեջ ներգրավված բուժաշխատողների առողջության պահպանման և իրավական երաշխիքների ապահովումը.
6) փոխներարկումային բժշկական օգնության հասանելիության ապահովումը.
7) Հայաստանի Հանրապետությունում արյան, դրա բաղադրամասերի և արյան պատրաստուկների անհրաժեշտ քանակության ապահովումը, ներառյալ` արտակարգ իրավիճակներում.
8) Հայաստանի Հանրապետությունում սեփական ուժերով անհրաժեշտ արյան պաշարների ապահովումը: