Հոդված 11
Հոդված 11.
Արյան ռեեստրի վարումը
1. Արյան ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և օգտագործման կարգը հաստատում է կառավարությունը:
2. Արյան ռեեստրում դոնորների վերաբերյալ գրանցված տեղեկությունները համարվում են բժշկական գաղտնիք և առանց դոնորի համաձայնության կարող են տրամադրվել արյան դոնորությամբ և փոխներարկմամբ զբաղվող լիցենզավորված բժշկական կազմակերպություններին օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
3. Արյան ռեեստրում գրանցված դոնորների մոտ շրջապատի համար վտանգավոր հիվանդություն կամ վարակակրություն հայտնաբերելու դեպքում այդ մասին տեղեկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը` հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելու համար:
4. Արյան ռեեստրում գրանցված բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունները կարող են այլ անձանց տրամադրվել օրենքով նախատեսված դեպքերում:
(11-րդ հոդվածը խմբ., փոփ. 21.03.18 ՀՕ-160-Ն)
(21.03.18 ՀՕ-165-Ն օրենքի 2-րդ հոդվածի փոփոխությունը չի կատարվել, քանի որ այդ փոփոխությունը կատարվել է արդեն 21.03.18 ՀՕ-160-Ն-ի 8-րդ հոդվածի 2-րդ կետով)