Հոդված 18
Հոդված 18.
Արյունը կամ դրա բաղադրամասը վերցնելու ընթացակարգը
1. Արյունը կամ դրա բաղադրամասը վերցնելուց առաջ արյան դոնորի առողջության պահպանման նպատակով վերջինս անցնում է անվճար բժշկական հետազոտություն, որն իրականացնում է (են) բժիշկը (բժիշկները)` լիազոր մարմնի հաստատած կարգով:
2. Արյան հավաքման դեպքում լիազոր մարմնի սահմանած կարգով բժշկական կազմակերպությունը անհրաժեշտ քանակությամբ արյուն է վերցնում, պիտակավորում և ուղարկում հետազոտության:
3. Փոխհատուցվող դոնորից արյուն վերցնելու կամ արյան բաղադրամասերի հավաքման դեպքում լիազոր մարմնի սահմանած կարգով կարող է իրականացվել արյան նմուշի հետազոտություն, իսկ հակացուցումների բացակայության դեպքում` վերցվել անհրաժեշտ քանակությամբ արյուն կամ արյան բաղադրամաս: Այս դեպքում դոնորը արյունը վերցնելու և հետազոտման ամբողջ գործընթացում պետք է մնա բժշկական կազմակերպության բժշկական անձնակազմի հսկողության ներքո: