Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 27

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27.

Արյան բաղադրամասերի փոխներարկման հիմնական սկզբունքները

1. Արյան բաղադրամասերի փոխներարկումն իրականացվում է միայն բուժական նպատակներով:

2. Արյան փոխներարկումային բժշկական օգնությունը կարող է կիրառվել ռեցիպիենտի առողջության վերականգնման և (կամ) կյանքի փրկության նպատակով:

3. Արյան փոխներարկումային բժշկական օգնությունն իրականացնում է բժիշկը կամ միջին բուժաշխատողը` բժշկի հսկողության ներքո:

4. Արյան բաղադրամասերի փոխներարկումն իրականացվում է` նվազեցնելով փոխներարկումային բարդությունների առաջացումը:

5. Փոխներարկումը թույլատրվում է միայն ռեցիպիենտի տեղեկացված համաձայնությամբ:

6. Արյան բաղադրամասերի փոխներարկումն առանց ռեցիպիենտի տեղեկացված համաձայնության թույլատրվում է, եթե ռեցիպիենտի կյանքը վտանգված է, և

1) նրա ֆիզիկական կամ հոգեկան վիճակը թույլ չի տալիս տրամադրել տեղեկացված համաձայնություն.

2) փոխներարկումային բժշկական օգնության համար համաձայնությունը հնարավոր չէ ստանալ նրա օրինական ներկայացուցչից:

7. Ռեցիպիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի տեղեկացված համաձայնության բացակայության դեպքում, եթե բժշկական միջամտությունը հետաձգման ենթակա չէ, փոխներարկումային բժշկական օգնության վերաբերյալ որոշումը, ելնելով ռեցիպիենտի շահերից, կայացվում է բժշկական խորհրդակցության (կոնսիլիումի), իսկ դրա անհնարինության դեպքում` բժշկի կողմից` համապատասխան գրառում կատարելով բժշկական փաստաթղթերում:

(27-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-160-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։