Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 28

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 28.

Արյան բաղադրամասերի փոխներարկումային բժշկական օգնության իրականացումը

1. Փոխներարկումային փոխազդեցությունների և բարդությունների նվազեցման նպատակով փոխներարկումից առաջ կատարվում է փոխներարկվող արյան բաղադրամասի և ռեցիպիենտի արյան համատեղելիության որոշման հետազոտություն՝ լիազոր մարմնի սահմանած կարգով:

2. Փոխներարկումային բժշկական օգնության նպատակով մարդուն ներարկվում են դոնորական արյունից ստացված արյան բաղադրամասեր:

3. Արգելվում է մարդուն փոխներարկել սահմանված կարգով չստուգված կամ ժամկետանց կամ անվտանգության պայմաններին չհամապատասխանող արյան բաղադրամասեր:

4. Փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

5. Փոխներարկումային բժշկական օգնության իրականացման ընթացքում բժշկական փաստաթղթերում կատարվում է համապատասխան գրառում:

6. Յուրաքանչյուր փոխներարկումային բժշկական օգնության հետևանքով առաջացած բարդության վերաբերյալ բժշկական փաստաթղթերում կատարվում է համապատասխան գրառում, և գրավոր հաղորդագրություն է ներկայացվում արյան ռեեստր:

(28-րդ հոդվածը խմբ., փոփ. 21.03.18 ՀՕ-160-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։