Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 3
Հոդված 3.
Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին
1. Արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է միջազգային պայմանագրերից, սույն օրենքից, սույն օրենքից բխող իրավական ակտերից և իրավական այլ ակտերից:
2. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և սույն օրենքի նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
(3-րդ հոդվածը խմբ. 21.03.18 ՀՕ-160-Ն)