Հոդված 30
Հոդված 30.
Արյան կամ դրա բաղադրամասերի արտահանումը
1. Արյան կամ դրա բաղադրամասերի արտահանումը Հայաստանի Հանրապետությունից թույլատրվում է`
1) Հայաստանի Հանրապետության կարիքների համար արյան պատրաստուկների ստացման կամ պատրաստուկների հետ փոխանակման նպատակով.
2) բացառիկ դեպքերում Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ռեցիպիենտին փոխներարկելու նպատակով.
3) արտակարգ իրավիճակներում մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով, ինչպես նաև լիազոր մարմնի հավանությանն արժանացած միջազգային համագործակցության ծրագրերի շրջանակներում.
4) անձի ախտորոշումը ճշտելու նպատակով:
2. Արյան կամ դրա բաղադրամասերի արտահանումը կարող է թույլատրվել միայն Հայաստանի Հանրապետության կարիքների համար արյան բավարար քանակի առկայության դեպքում:
3. Հայաստանի Հանրապետությունից արյան կամ դրա բաղադրամասերի արտահանման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(30-րդ հոդվածը լրաց. 21.03.18 ՀՕ-160-Ն)