Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 32

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 32.

Արյան ազգային ծառայությունը

(վերնագիրը խմբ. 21.03.18 ՀՕ-160-Ն)

1. Արյան ազգային ծառայությունը ներառում է`

1) արյան դոնորություն իրականացնող կազմակերպությունները.

2) փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունները.

3) արյան պատրաստուկների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները:

2. Արյան ազգային ծառայության մեջ ընդգրկված կազմակերպություններն իրականացնում են`

1) արյան պետական պաշարների ստեղծում, պահպանում և նորացում` բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և բժշկական կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի հիման վրա.

2) արյան ռեեստրում տվյալների մուտքագրում` էլեկտրոնային եղանակով.

3) անհատույց կամավոր դոնորության քարոզչության միջոցառումների իրականացում:

3. Արյան ազգային ծառայության մեջ ընդգրկված կազմակերպություններում անհատույց, կամավոր հիմունքներով դոնորության հիման վրա հավաքված արյան բաղադրամասերը ներառվում են բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում կնքված պայմանագրերի հիման վրա ստեղծվող արյան պետական պաշարների մեջ: Սույն դրույթը չի տարածվում որևէ կոնկրետ ռեցիպիենտի համար մեկ այլ անձի կողմից իրականացվող անհատույց, կամավոր հիմունքներով դոնորության դեպքերի վրա:

(32-րդ հոդվածը խմբ. 21.03.18 ՀՕ-160-Ն, 17.12.25 ՀՕ-463-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։