Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՈՐԱԿԻ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ վերահսկողությունը

Հոդված 38

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 38.

Արյան և դրա բաղադրամասերի որակի, անվտանգության և փոխներարկումային բժշկական օգնության նկատմամբ վերահսկողությունը

(վերնագիրը փոփ. 21.03.18 ՀՕ-165-Ն)

1. Արյան և դրա բաղադրամասերի որակի, անվտանգության և փոխներարկումային բժշկական օգնության նկատմամբ վերահսկողությունը ներառում է պետական վերահսկողությունը և որակի ապահովման հսկման ներքին ընթացակարգի իրականացումը:

2. Պետական վերահսկողությունը և որակի ապահովման հսկման ներքին ընթացակարգը իրականացվում են արյան դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության հետ կապված բոլոր փուլերում:

(38-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-165-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։