Գլուխ 8 · ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՈՐԱԿԻ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ վերահսկողությունը
Հոդված 40
Հոդված 40.
Արյան և դրա բաղադրամասերի որակի, անվտանգության և փոխներարկումային բժշկական օգնության նկատմամբ որակի ապահովման հսկման ներքին ընթացակարգը
1. Արյան և դրա բաղադրամասերի որակի, անվտանգության և փոխներարկումային բժշկական օգնության նկատմամբ որակի ապահովման հսկման ներքին ընթացակարգը իրականացնում է արյան դոնորության կամ փոխներարկմամբ զբաղվող կազմակերպությունը` լիազոր մարմնի սահմանած կարգով:
(40-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-160-Ն)