Հոդված 6
Հոդված 6.
Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները
1. Արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններն են`
1) արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության ոլորտում պետական քաղաքականության իրականացումը.
2) արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության ազգային ծրագրի (այսուհետ` արյան ազգային ծրագիր) հաստատումը.
3) արյան և դրա բաղադրամասերի արտահանման և ներմուծման կարգի հաստատումը.
4) արյան ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման, օգտագործման և տրամադրման կարգի հաստատումը.
5) (կետն ուժը կորցրել է 21.03.18 ՀՕ-160-Ն)
6) (կետն ուժը կորցրել է 21.03.18 ՀՕ-160-Ն)
7) (կետն ուժը կորցրել է 21.03.18 ՀՕ-160-Ն)
8) արյան բաղադրամասերի պետական պաշարների ստեղծման, պահպանման և նորացման կարգի հաստատումը:
(6-րդ հոդվածը փոփ., խմբ. 21.03.18 ՀՕ-160-Ն)