Գլուխ 3 · ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 10. Տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի հաշվառումը և տեխնիկական քննությունը
Հոդված 10. Տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի հաշվառումը և տեխնիկական քննությունը
1. Հաշվառման և տեխնիկական քննության ենթակա են արտադրական վտանգավոր օբյեկտում տեղի ունեցած`
ա) տեխնածին վթարի յուրաքանչյուր դեպք.
բ) մահացու կամ ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերը:
2. Սույն հոդվածով նախատեսված տեխնիկական քննության և հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: