Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-07-04-ից մինչև 2002-12-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

գործել է մինչև 2002-12-12Բացել ARLIS-ում

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ստեղծման, գործունեության, վերակազմակերպման և լուծարման առնչությամբ ծագող իրավահարաբերությունները:

Սույն օրենքը սահմանում է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավական վիճակը, ինչպես նաև նրա մասնակիցների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը:

Բանկ և վարկային կազմակերպություն հանդիսացող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ստեղծման և գործունեության վերակազմակերպման ու լուծարման, ինչպես նաև դրանց իրավական վիճակի առանձնահատկությունները սահմանվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:

(1-ին հոդվածը խմբ. 29.05.02 ՀՕ-370-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։