Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-07-04-ից մինչև 2002-12-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

Հոդված 14. Ընկերության կանոնադրական կապիտալում ընկերության մասնակցի բաժնեմասը փոխանցելը (օտարելը)

գործել է մինչև 2002-12-12Բացել ARLIS-ում

Հոդված 14. Ընկերության կանոնադրական կապիտալում ընկերության մասնակցի բաժնեմասը փոխանցելը (օտարելը)

1. Ընկերության մասնակիցն իրավունք ունի ընկերության կանոնադրական կապիտալում իր բաժնեմասը (դրա մասը) վաճառել կամ այլ ձևով օտարել տվյալ ընկերության մեկ կամ մի քանի մասնակիցների:

2. Ընկերության մասնակցի կողմից իր բաժնեմասը (դրա մասը) երրորդ անձանց օտարել թույլատրվում է, եթե այլ բան նախատեսված չէ ընկերության կանոնադրությամբ:

3. Ընկերության մասնակիցներն իրենց բաժնեմասերին համամասնորեն օգտվում են մասնակցի բաժնեմասը (դրա մասը) գնելու նախապատվության իրավունքից, այն գնով, որն առաջարկվել է երրորդ անձանց: Ընկերության մասնակիցը, որը ցանկանում է վաճառել իր բաժնեմասը (դրա մասը) երրորդ անձին, պարտավոր է այդ մասին գրավոր տեղյակ պահել ընկերությանը` նշելով գինը և վաճառքի մյուս պայմանները: Ընկերությունն այդ մասին ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով հայտնում է ընկերության մասնակիցներին:

Այն դեպքում, երբ ընկերության մասնակիցները տեղեկացվելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կամ ընկերության կանոնադրությամբ կամ նրա մասնակիցների համաձայնությամբ նախատեսված այլ ժամկետում չեն օգտվում գնելու նախապատվության իրավունքից, մասնակցի բաժնեմասը կարող է օտարվել երրորդ անձանց` նույն պայմաններով և ոչ պակաս այն գնից, որն առաջարկվել էր նրա մասնակիցներին:

4. Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել ընկերության մասնակցի բաժնեմասի (դրա մասի) ձեռքբերման` սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված` ընկերության նախապատվության իրավունքն այն դեպքում, երբ ընկերության մյուս մասնակիցները չեն օգտագործել բաժնեմասը (դրա մասը) գնելու իրենց նախապատվության իրավունքը:

5. Սույն օրենքով նախատեսված` գնելու նախապատվության իրավունքի խախտմամբ բաժնեմասի վաճառքի դեպքում ընկերության ցանկացած մասնակից և (կամ) ընկերությունը, եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված է ընկերության նախապատվության իրավունքը, իրավունք ունի 6 ամսվա ընթացքում դատական կարգով պահանջել անվավեր ճանաչելու այդ գործարքը, սկսած այն պահից, երբ նրանք իմացել են կամ պարտավոր էին իմանալ խախտման մասին:

6. Սույն օրենքով նախատեսված բաժնեմասը գնելու նախապատվության իրավունքի զիջում չի թույլատրվում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։