Գլուխ 4 · ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ
Հոդված 32. Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը նրա գույքի հաշվին
Հոդված 32. Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը նրա գույքի հաշվին
1. Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը նրա գույքի հաշվին իրականացվում է ընդհանուր ժողովի կողմից` ընկերության մասնակիցների ընդհանուր ձայների թվի առնվազն երկու երրորդով, եթե նման որոշման ընդունման համար ընկերության կանոնադրությամբ ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ:
2. Ընկերության գույքի հաշվին նրա կանոնադրական կապիտալի ավելացման դեպքում ընկերությունը համապատասխանորեն մեծացնում է նաև մասնակիցների բաժնեմասերի անվանական արժեքը` անփոփոխ թողնելով դրա չափը: