Գլուխ 3 · ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
Հոդված 17. Ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասը գրավ դնելը
Հոդված 17. Ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասը գրավ դնելը
1. Ընկերության մասնակիցն իրավունք ունի ընկերության կանոնադրական կապիտալում իր բաժնեմասը (դրա մասը) գրավ դնել ընկերության մեկ կամ մի քանի մասնակիցների և երրորդ անձանց, եթե դա արգելված չէ ընկերության կանոնադրությամբ:
2. Ընկերության մասնակցի գրավ դրված բաժնեմասի (դրա մասի) վրա բռնագանձում տարածվում է սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով:
3. Ընկերության մասնակցի բաժնեմասը, մինչև դրա լրիվ վճարումը, կարող է գրավ դրվել միայն այն մասով, որն արդեն վճարված է: