Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-07-04-ից մինչև 2002-12-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 5. Ընկերության և նրա մասնակիցների պատասխանատվությունը

գործել է մինչև 2002-12-12Բացել ARLIS-ում

Հոդված 5. Ընկերության և նրա մասնակիցների պատասխանատվությունը

1. Ընկերությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով:

2. Ընկերությունը պատասխանատու չէ իր մասնակիցների պարտավորությունների համար:

3. Ընկերության մասնակիցները պատասխանատու չեն ընկերության պարտավորությունների համար և իրենց ներդրած ավանդների արժեքի սահմաններում կրում են ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը:

Ընկերության մասնակիցը, որն ընկերության կանոնադրական կապիտալում իր ավանդն ամբողջությամբ չի ներդրել, համապարտ պատասխանատվություն է կրում ընկերության պարտավորությունների համար` իր ավանդի չվճարված մասի արժեքի սահմաններում:

4. Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքները պատասխանատվություն չեն կրում ընկերության պարտավորությունների համար, ինչպես և ընկերությունը պատասխանատվություն չի կրում Հայաստանի Հանրապետության կամ համայնքների պարտավորությունների համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։