Հոդված 134. Երեխաները, որոնց նկատմամբ սահմանվում է խնամակալություն կամ հոգաբարձություն
Հոդված 134. Երեխաները, որոնց նկատմամբ սահմանվում է խնամակալություն կամ հոգաբարձություն
1. Խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանվում է առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների նկատմամբ՝ նրանց խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու, ապրուստը հոգալու, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված նրանց իրավունքների արդյունավետ իրացումն ապահովելու և շահերը պաշտպանելու նպատակով:
2. Երեխաների նկատմամբ խնամակալություն և հոգաբարձություն նշանակվում և դադարեցվում է քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով։
3. Խնամակալների և հոգաբարձուների ընտանիքում բնակվող երեխայի խնամքի և դաստիարակության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է սույն օրենսգրքի 139.1-ին հոդվածով սահմանված կարգով:
(134-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-10-Ն, խմբ. 22.10.25 ՀՕ-363-Ն)
(22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)