Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2025-07-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 11. Պահանջի քննությունը

գործել է մինչև 2025-07-04Բացել ARLIS-ում

Հոդված 11. Պահանջի քննությունը

1. Ֆինանսական համակարգի հաշտարարը պահանջի պատճենն ուղարկում է այն Կազմակերպությանը, որի դեմ բերվել է պահանջը:

2. Պահանջի պատճենը Ֆինանսական համակարգի հաշտարարից ստանալուց հետո` տասնչորս աշխատանքային օրվա ընթացքում, Կազմակերպությունը պարտավոր է Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացնել պահանջի վերաբերյալ գրավոր բացատրություններ, պարզաբանումներ և (կամ) առարկություններ, ինչպես նաև Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր և տեղեկություններ: Կազմակերպության պատճառաբանված դիմումի հիման վրա տասնչորսօրյա ժամկետը Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից կարող է երկարաձգվել ևս յոթ աշխատանքային օրով:

3. Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացնում Կազմակերպության բացատրություններն ստանալուց կամ սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետը լրանալուց հետո` 24 աշխատանքային օրվա ընթացքում: Առանձնապես բարդ գործի պարագայում Ֆինանսական համակարգի հաշտարարը կարող է սույն մասով նախատեսված քսանչորսօրյա ժամկետն իր որոշմամբ երկարաձգել ևս 14 աշխատանքային օրով:

4. Խորհուրդը Ֆինանսական համակարգի հաշտարարի ներկայացմամբ կարող է հաստատել պահանջների քննության գործընթացը կարգավորող կանոններ:

5. Ֆինանսական համակարգի հաշտարարը կարող է պահանջի քննությունն իրականացնել բանավոր լսումների և (կամ) փաստաթղթերի և նյութերի ուսումնասիրության հիման վրա:

6. Կողմերի կամ դրանցից մեկի խնդրանքով կամ սեփական նախաձեռնությամբ Ֆինանսական համակարգի հաշտարարը կարող է հրավիրել կողմերին՝ վերջիններիս բանավոր բացատրություններն ու պարզաբանումները ստանալու նպատակով:

7. Պահանջի քննությունը բանավոր լսումների միջոցով իրականացվելու դեպքում կողմերը պետք է նախապես պատշաճորեն իրազեկվեն պահանջի քննության օրվա և վայրի մասին:

8. Ֆինանսական համակարգի հաշտարարը կարող է պահանջի քննությանը ներգրավել մասնագետների:

9. Ֆինանսական համակարգի հաշտարարը պահանջի քննության համար անհրաժեշտ տեղեկություններ կամ նյութեր ստանալու համար կարող է դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու իրավաբանական անձանց: Այդ անձինք պարտավոր են պատասխանել Ֆինանսական համակարգի հաշտարարի դիմում-հարցումներին և ներկայացնել իրենց իրավասություններից բխող պահանջվող տեղեկությունները դրանք ստանալու պահից՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում: Ֆինանսական համակարգի հաշտարարն իրավունք ունի ստանալու սույն մասով սահմանված տեղեկությունները, եթե դրանք պետական կամ ծառայողական գաղտնիք չեն: Հարկային մարմինը Գրասենյակին տեղեկատվությունը տրամադրում է էլեկտրոնային համակարգի միջոցով՝ առցանց հարցումներին ավտոմատ պատասխանելու եղանակով (այդպիսի համակարգի առկայության դեպքում):

(11-րդ հոդվածը խմբ., լրաց. 03.06.20 ՀՕ-292-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։