Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2025-07-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ

Հոդված 34. Գրասենյակի ֆինանսավորումը

գործել է մինչև 2025-07-04Բացել ARLIS-ում

Հոդված 34. Գրասենյակի ֆինանսավորումը

1. Գրասենյակի ֆինանսավորումն իրականացնում են Կազմակերպությունները՝ Գրասենյակի օգտին կատարվող մասնակցության վճարների միջոցով, որոնք մուտքագրվում են հատուկ այդ նպատակով Կենտրոնական բանկում վարվող հատուկ հաշվին:

2. Մասնակցության վճարները Կազմակերպությունները կատարում են յուրաքանչյուր եռամսյակ` հավասար չափաբաժիններով, մինչև ընթացիկ եռամսյակի առաջին ամսվա 20-ը: Կատարված մասնակցության վճարները Կազմակերպությունների համար համարվում են ծախս և ենթակա չեն վերադարձման:

3. Կազմակերպությունների` Գրասենյակին կատարած մասնակցության վճարների հանրագումարը հաստատված բյուջեն գերազանցելու դեպքում Խորհուրդը կարող է որոշում կայացնել և Կազմակերպություններին վերադարձնել ավել վճարված գումարները, կամ Գրասենյակի զարգացման, ինչպես նաև հաճախորդներին կրթելու նպատակով ծախսել դրանք կամ ուղղել պահուստային հիմնադրամի համալրմանը:

4. Եթե Կազմակերպությունների կողմից կատարվող մասնակցության վճարները չեն բավականացնում Գրասենյակի հաստատված բյուջեն կատարելու համար, ապա Կազմակերպությունները կատարում են լրացուցիչ մասնակցության վճարներ: Լրացուցիչ մասնակցության վճարներ կատարելու մասին որոշումը կայացնում է Խորհուրդը: Կազմակերպությունները լրացուցիչ մասնակցության վճարներ են կատարում լրացուցիչ մասնակցության վճարներ կատարելու մասին Խորհրդի որոշման ընդունմանը նախորդող եռամսյակի ընթացքում կատարված մասնակցության վճարների հանրագումարում իրենց մասնաբաժնին համամասնորեն: Կազմակերպության կողմից կատարվող լրացուցիչ մասնակցության վճարների չափը չի կարող գերազանցել տվյալ Կազմակերպության համար սույն օրենքով սահմանված տարեկան մասնակցության վճարի չափը:

5. Մասնակցության վճարների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը:

6. Մասնակցության վճարների հաշվարկման ճշտությունը ստուգում է Գրասենյակի վերստուգիչ հանձնաժողովը կամ վերստուգիչը:

7. Կենտրոնական բանկը պարտավոր է Գրասենյակին տրամադրել Կազմակերպությունների կողմից կատարվող մասնակցության վճարների ճշտությունը ստուգելու համար անհրաժեշտ տեղեկատվություն:

(34-րդ հոդվածը փոփ. 03.06.20 ՀՕ-292-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։