Հոդված 19. Ֆինանսական համակարգի հաշտարարի լիազորությունները
Հոդված 19. Ֆինանսական համակարգի հաշտարարի լիազորությունները
1. Ֆինանսական համակարգի հաշտարարը՝
1) սույն օրենքով սահմանված կարգով իրականացնում է իր մասնագիտական գործունեությունը.
2) իրականացնում է Գրասենյակի կառավարչի լիազորությունները, այդ թվում՝
ա. ապահովում է Գրասենյակի բնականոն գործունեությունը,
բ. պատրաստում և Խորհրդի քննարկմանն է ներկայացնում Խորհրդի որոշումների նախագծերը, այդ թվում՝ Կազմակերպությունների կողմից լրացուցիչ մասնակցության վճարներ կատարելու մասին որոշման նախագիծը,
գ. առանց լիազորագրի հանդես է գալիս Գրասենյակի անունից,
դ. տալիս է լիազորագրեր,
ե. Գրասենյակի անունից կնքում է պայմանագրեր, այդ թվում՝ աշխատանքային,
զ. Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Գրասենյակի ներքին իրավական ակտերի նախագծերը, վարչակազմակերպական կառուցվածքը,
է. սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է Գրասենյակի աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ,
ը. Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Գրասենյակի բյուջեն,
թ. իրականացնում է Գրասենյակի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
2. Իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս Ֆինանսական համակարգի հաշտարարը անկախ է և հաշվետու չէ որևէ մեկին:
(19-րդ հոդվածը լրաց., փոփ. 03.06.20 ՀՕ-292-Ն)