Գլուխ 4 · ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 28. Խորհրդի նախագահը
Հոդված 28. Խորհրդի նախագահը
1. Խորհրդի նախագահին իրենց կազմից ընտրում են Խորհրդի անդամները՝ երեք տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան մինչև նրա լիազորությունների ժամկետի ավարտը:
2. Խորհուրդը կարող է ցանկացած ժամանակ վերընտրել նախագահին կամ ընտրել նոր նախագահ:
3. Խորհրդի նախագահը՝
1) կազմակերպում է Խորհրդի աշխատանքները.
2) գումարում է Խորհրդի նիստերը և նախագահում է դրանք.
3) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը:
Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները Խորհրդի որոշմամբ կատարում է Խորհրդի անդամներից մեկը:
(28-րդ հոդվածը լրաց. 03.06.20 ՀՕ-292-Ն)