Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2025-07-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 25. Խորհրդի լիազորությունները

գործել է մինչև 2025-07-04Բացել ARLIS-ում

Հոդված 25. Խորհրդի լիազորությունները

1. Սույն օրենքին և Գրասենյակի կանոնադրությանը համապատասխան` Խորհուրդն իրականացնում է հետևյալ լիազորությունները.

1) Խորհրդի առնվազն 5 անդամների ձայներով հաստատում է Գրասենյակի կանոնադրությունը, դրանում փոփոխությունները և լրացումները, ընդ որում՝ Գրասենյակի կանոնադրությամբ սահմանվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի նշանակման կարգը.

2) ընդունում է որոշումներ Ֆինանսական համակարգի հաշտարարի, կանոնադրությամբ սահմանված այլ մարմիններ ձևավորվելու դեպքում՝ դրանց ընտրության և նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին՝ սույն օրենքով սահմանված կարգով.

3) հաստատում է Գրասենյակի գործունեությունը կարգավորող ներքին իրավական ակտերը, այդ թվում՝ ակտեր, որոնցով սահմանվում են Խորհրդի անդամների, Ֆինանսական համակարգի հաշտարարի և Գրասենյակի աշխատակիցների վարքագծի և էթիկայի կանոնները, որոնք ներառում են նաև բացարկի ու ինքնաբացարկի ներկայացման, քննարկման և որոշման կայացման դեպքերն ու կարգը, նրանց գործելակերպի արդյունավետությունն ապահովող շարժառիթները, առևտրային կամ այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու կարգը, Խորհրդի կողմից որոշումների ընդունման դեպքում Խորհրդի անդամների շահագրգռվածության և շահերի բախման ընդհանուր սկզբունքները, ինչպես նաև Խորհրդի անդամների միջև աշխատանքի բաշխման և նրանց պատասխանատվության վերաբերյալ դրույթներ.

4) Գրասենյակի կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ լսում է Ֆինանսական համակարգի հաշտարարի հաշվետվությունները.

5) վերահսկում է իր որոշումների կատարման ընթացքը.

6) վերահսկում է Գրասենյակի ընթացիկ և ֆինանսատնտեսական գործունեությունը.

7) հաստատում է Գրասենյակի բյուջեն, դրա փոփոխությունները, վերահսկում է բյուջեի կատարումը.

8) հաստատում է տարեկան ֆինանսական հաշվետվությունները.

9) հաստատում է Ֆինանսական համակարգի հաշտարարի և Գրասենյակի աշխատակիցների վարձատրման և պարգևատրման կարգը, սոցիալական ապահովության ծախսերը և դրանց հատկացման կարգը, Գրասենյակի կառավարչի տեղակալի հաստիքը, որին նշանակված անձը չի կարող իրականացնել Ֆինանսական համակարգի հաշտարարի մասնագիտական գործունեություն.

10) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

2. Խորհրդի՝ սույն հոդվածով նախատեսված լիազորությունները չեն կարող փոխանցվել այլ մարմնի:

3. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է Ֆինանսական համակարգի հաշտարարը:

4. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով Խորհրդի որոշմամբ կարող է հրավիրվել փորձագետ:

5. Խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու Գրասենյակի բոլոր փաստաթղթերին:

6. Խորհուրդն ու Խորհրդի անդամներն իրավունք չունեն որևէ կերպ միջամտելու Ֆինանսական համակարգի հաշտարարի մասնագիտական գործունեությանը և (կամ) ազդելու պահանջների քննման ընթացքի և որոշումների կայացման վրա:

(25-րդ հոդվածը լրաց. 03.06.20 ՀՕ-292-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։