Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) պարտքային պարտավորություն` սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործիքներով ստացված և որոշակի պահի դրությամբ չմարված գումար, ներառյալ սահմանված ժամկետում չվճարված տոկոսագումարը.

2) պետական պարտք` Հայաստանի Հանրապետության անունից Կառավարության և Հայաստանի Հանրապետության համայնքների (այսուհետ` համայնքներ) անունից տեղական ինքնակառավարման մարմինների ստանձնած և որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների համախմբված (առանց Կառավարության և համայնքների միջև, ինչպես նաև միջհամայնքային պարտքային պարտավորությունների) հանրագումարը.

3) կառավարության պարտք` Կառավարության ստանձնած և որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների հանրագումարը.

4) համայնքների պարտք` տեղական ինքնակառավարման մարմինների ստանձնած և որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների հանրագումարը.

5) պետական ներքին պարտք` ռեզիդենտների հանդեպ Կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների ստանձնած և որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների համախմբված (առանց Կառավարության և համայնքների միջև, ինչպես նաև միջհամայնքային պարտքային պարտավորությունների) հանրագումարը.

6) պետական արտաքին պարտք` ոչ ռեզիդենտների հանդեպ Կառավարության ստանձնած և որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների հանրագումարը.

7) հանրային հատվածի պարտք` պետական պարտքի և հանրային հատվածի ֆինանսական և ոչ ֆինանսական կազմակերպությունների ստանձնած և որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների համախմբված (առանց միմյանց նկատմամբ պարտքային պարտավորությունների) հանրագումարը.

8) պետական պարտքի կառավարում՝ գործընթաց, որն իրականացվում է փոխառու միջոցների ներգրավման, վերաձևակերպման, մարման և սպասարկման ծրագրերի մշակման և իրականացման միջոցով` սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված նպատակների շրջանակում.

9) պարտքի մարում` պարտքային պարտավորության կատարում.

10) պարտքի սպասարկում` պարտքային պարտավորությամբ նախատեսված մարում, տոկոսագումար, տուժանք, կոմիսիոն վճար, պարտավորության վճար և այլ վճարներ.

11) լիազոր մարմին` հանրային ֆինանսների կառավարման բնագավառում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին.

12) հանրային հատվածի ոչ ֆինանսական կազմակերպություն` 50 տոկոսից ավելի պետական կամ համայնքային մասնակցությամբ ոչ ֆինանսական առևտրային կազմակերպություն.

13) հանրային հատվածի ֆինանսական կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված՝ ֆինանսների բնագավառում գործող պետական և համայնքային կազմակերպություն և 50 տոկոսից ավելի պետական կամ համայնքային մասնակցությամբ ֆինանսական առևտրային կազմակերպություն.

14) ռեզիդենտ` ըստ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքով սահմանված նշանակության.

15) ոչ ռեզիդենտ` ըստ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքով սահմանված նշանակության.

16) պետական գանձապետական պարտատոմս` Հայաստանի Հանրապետության անունից լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ազգային արժույթով թողարկվող պետական պարտատոմս.

17) արտարժութային պարտատոմս` Հայաստանի Հանրապետության անունից լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտարժույթով թողարկվող պետական պարտատոմս.

18) համայնքային պարտատոմս` տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ազգային արժույթով թողարկվող պարտատոմս.

19) առաջնային տեղաբաշխում` թողարկողի կամ նրա հանձնարարությամբ այլ մարմնի կողմից թողարկողի պարտատոմսերի առաջին օտարումը շուկայի մասնակիցներին.

20) առաջնային շուկա` շուկա, որտեղ իրականացվում է թողարկողի պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը.

21) պարտավորությունների կառավարման գործառնություններ՝ բոլոր այն գործառնությունները, որոնք իրականացվում են սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործիքներով` պարտքի կառուցվածքը փոխելու և դրա կազմը բարելավելու, այդ թվում՝ մարման գրաֆիկը հարթեցնելու համար.

22) պայմանական պարտավորություն՝ Հայաստանի Հանրապետության պարտավորություն, որի կատարումը պայմանավորված է դրանց հիմքում ընկած պայմանների կամ դեպքերի տեղի ունենալով:

2. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում կիրառվող հասկացությունները սույն օրենքում կիրառվում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում կիրառվող իմաստով, եթե սույն օրենքի դրույթներից չի բխում դրանց օգտագործման այլ իմաստ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։