Հոդված 23. Լճափերի, գետափերի և այլ ջրափերի մատչելիությունը
Հոդված 23. Լճափերի, գետափերի և այլ ջրափերի մատչելիությունը
Յուրաքանչյուր ոք ռեկրեացիոն նպատակներով իրավունք ունի ազատորեն և անվճար օգտագործել բնական մակերևութային ջրային ռեսուրսները և դրան հարակից տարածքները, քանի դեռ կառավարությունը կամ նրա լիազորած մարմինը չի սահմանել, որ այդպիսի օգտագործումը կարող է վնասակար լինել մարդկանց առողջության կամ անվտանգության համար կամ հակասում է հասարակական շահերին:
Ռեկրեացիոն նպատակով գործունեություն ծավալող յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ռեկրեացիոն գոտիներում ապահովում է ջրային ռեսուրսների հիդրոլոգիական, հիդրոմորֆոլոգիական և ջրաքիմիական պահպանության պահանջներ, որոնք ուղղված են մարդածին բացասական ներգործությունների (այդ թվում` աղտոտվածության) նվազեցմանը, նպաստում են ջրային էկոհամակարգերի ամբողջականության պահպանմանն ու բարելավմանը, չեն սահմանափակում ռեկրեացիոն նպատակով ջրային ռեսուրսներից օգտվող քաղաքացիների իրավունքները և վնաս չեն պատճառում մարդկանց առողջությանը։
Ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջները սահմանում է շրջակա միջավայրի նախարարը։
(23-րդ հոդվածը լրաց. 13.11.19 ՀՕ-209-Ն)