Գլուխ 6 · ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 60. Ջրային համակարգի կառավարչի պարտականությունները
Հոդված 60. Ջրային համակարգի կառավարչի պարտականությունները
Ջրային համակարգի կառավարիչը պարտավոր է՝
1) ջրամատակարարներին և (կամ) ջրօգտագործողներին ապահովել ջրօգտագործման պայմանագրով սահմանված ռեժիմի, որակի և քանակի ջրով.
2) ապահովել ստացվող և հատկացվող ջրի հաշվառումը.
3) վճարել օրենսդրությամբ նախատեսված և պայմանագրով սահմանված վճարները.
4) կատարել ջրային համակարգի օգտագործման և պահպանման անվտանգությանն ուղղված պայմանագրային պահանջները.
5) գործել բնապահպանական սահմանված չափանիշներին և ընդհանուր դրույթներին համապատասխան.
6) ապահովել ջրային համակարգի օգտագործման իրավունքի պայմանագրով սահմանված այլ պարտականություններ: