Հոդված 35. Ջրօգտագործման թույլտվությունը փոխանցելը և պայմանագրով տրամադրելը
Հոդված 35. Ջրօգտագործման թույլտվությունը փոխանցելը և պայմանագրով տրամադրելը
Ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձը կառավարության սահմանած կարգով կարող է վաճառել կամ այլ կերպ փոխանցել այդ թույլտվությամբ իրեն տրված իրավունքը կամ դրա մասը երրորդ անձի, եթե դա չի արգելվում ջրօգտագործման թույլտվության պայմաններով:
Ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձի կողմից մեկ այլ անձի փոխանցվող ջրօգտագործման իրավունքն օրինական է, եթե՝
1) փոխանցումն իրականացվում է գրավոր պայմանագրով՝ կողմերի ստորագրությամբ.
2) փոխանցման պայմանագիրը գրանցված է սույն օրենսգրքով սահմանված կարգով:
Փոխանցման պայմանագիրը վավեր է, եթե՝
1) կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է պահպանել տվյալ ջրօգտագործման թույլտվության պահանջները և պայմանները.
2) սահմանվում են տվյալ ջրօգտագործման թույլտվության պայմանների և պահանջների խախտման համար պատասխանատվությունները.
3) կողմերը պարտավորվում են կատարել պայմանագրային պարտավորությունները և իրավունք ունեն համապատասխան միջոցներ ձեռնարկել խախտող կողմի նկատմամբ:
Ջրօգտագործման թույլտվությունը համարվում է ժառանգվող կամ իրավահաջորդությամբ փոխանցվող սեփականություն:
(35-րդ հոդվածը լրաց. 20.03.24 ՀՕ-129-Ն)