Հոդված 13. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքը և նշանակման պայմանները
Հոդված 13. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքը և նշանակման պայմանները
1. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունի` 1) 55 տարին լրացած անձը` 25 տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում, որից 15 տարին` առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում (թիվ 1 Ցուցակ), եթե լրիվ աշխատանքային օրը զբաղված է եղել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքներով, ընդ որում, մինչև սույն կետով սահմանված կենսաթոշակային տարիքի հասնելը տղամարդիկ և կանայք կենսաթոշակի անցնելու իրավունք ունեն ըստ հետևյալ սանդղակի.
Ծննդյան
տարեթիվ Տղամարդ Ծննդյան տարեթիվ Կին Կենսաթոշակի
անցնելու տարին
01.07.1949-31.12.1949
01.01.1950-30.06.1950
01.07.1950-31.12.1950
և հետո 54
54,5
55
01.07.1954-31.12.1954
01.01.1955-30.06.1955
01.07.1955-31.12.1955
01.01.1956- 30.06.1956
01.07.1956-31.12.1956
01.01.1957- 30.06.1957
01.07.1957- 31.12.1957
01.01.1958- 30.06.1958
01.07.1958-31.12.1958
01.01.1959-30.06.1959
01.07.1959-31.12.1959
01.01.1960-30.06.1960
01.07.1960-31.12.1960
և հետո 49
49,5
50
50,5
51
51,5
52
52,5
53
53,5
54
54,5
55 2003
2004
2005
2006
2007
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2) 59 տարին լրացած անձը` 25 տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում, որից 20 տարին` վնասակար, ծանր պայմաններում (թիվ 2 Ցուցակ), եթե լրիվ աշխատանքային օրը զբաղված է եղել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքներով, ընդ որում, մինչև սույն կետով սահմանված կենսաթոշակային տարիքի հասնելը կանայք կենսաթոշակի անցնելու իրավունք ունեն ըստ հետևյալ սանդղակի.
Ծննդյան տարեթիվ Կին Կենսաթոշակի
անցնելու տարին
01.07.1949- 31.12.1949
01.01.1950- 30.06.1950
01.07.1950- 31.12.1950
01.01.1951-30.06.1951
01.07.1951-31.12.1951
01.01.1952-30.06.1952
01.07.1952-31.12.1952
01.01.1953-30.06.1953
01.07.1953-31.12.1953
01.01.1954-30.06.1954
01.07.1954-31.12.1954
և հետո 54
54,5
55
55,5
56
56,5
57
57,5
58
58,5
59 2003
2004
2005
2006
2007
2008
2009
2010
2011
2012
2013
3) հիպոֆիզարային թզուկությամբ (լիլիպուտ) հիվանդ անձը` 45 տարին լրանալու և 20 տարվա ապահովագրական ստաժ ունենալու դեպքում:
2. Սույն հոդվածի առաջին մասի 1-2-րդ կետերով նախատեսված` արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների թիվ 1 և թիվ 2 Ցուցակները (այսուհետ` Ցուցակներ) սահմանվում են աշխատատեղերի ատեստավորման հիման վրա:
Աշխատատեղերի ատեստավորման կարգն ու արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող Ցուցակները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: