Հոդված 22. Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամ ճանաչված անձին կենսաթոշակ վճարելը
Հոդված 22. Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամ ճանաչված անձին կենսաթոշակ վճարելը
Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամ ճանաչված անձի կենսաթոշակը վճարում է սույն օրենքի 50-րդ հոդվածով սահմանված` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը` գործատուի, գործատու հանդիսացող իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում` դրա իրավահաջորդի միջոցներից, իսկ գործատուի լուծարման (անհատ ձեռնարկատեր հանդիսացող գործատուի մահվան կամ գործունեության դադարեցման) դեպքում` համապատասխան վճարները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կապիտալացվում են` դրանք կենսաթոշակառուին վճարելու համար:
Գործատուն կամ դրա իրավահաջորդը աշխատանքի վարձատրության համար նախատեսված միջոցներից պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեին վճարումներ է կատարում կենսաթոշակ վճարելու համար մինչև կենսաթոշակառուի` սույն օրենքով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը:
(22-րդ հոդվածը փոփ. 09.11.04 ՀՕ-120-Ն)