Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-01-27-ից մինչև 2006-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 8. Կենսաթոշակների վճարման միջոցների գոյացման աղբյուրները

գործել է մինչև 2006-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 8. Կենսաթոշակների վճարման միջոցների գոյացման աղբյուրները

Կենսաթոշակների վճարման միջոցների գոյացման աղբյուրներն են`

1) գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների նկատմամբ հաշվարկվող և կատարվող պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումները.

2) ֆիզիկական անձանց աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից կատարվող պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումները.

3) անհատ ձեռնարկատերերի, գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերի և նրանց միավորմամբ ձևավորված իրավաբանական անձանց պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները.

4) պետական բյուջեի միջոցները.

5) օրենքով չարգելված կամավոր և այլ վճարները.

6) պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի ազատ դրամական միջոցների` օրենքով սահմանված կարգով ներդրումից ստացված եկամուտները: պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգը սահմանվում են օրենքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։