Հոդված 21. Հաշմանդամության կենսաթոշակի իրավունքը և նշանակման պայմանները
Հոդված 21. Հաշմանդամության կենսաթոշակի իրավունքը և նշանակման պայմանները
Հաշմանդամության կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին`
1) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով` անկախ ապահովագրական ստաժից.
2) ընդհանուր հիվանդության հետևանքով, եթե հաշմանդամություն սահմանելու ժամանակ անձն ունեցել է հետևյալ ապահովագրական ստաժը.
Տարիքային խումբը Ապահովագրական ստաժը
մինչև 23 2 տարի
23-26 3 տարի
26-30 4 տարի
30 և ավելի 5 տարի
Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամության կենսաթոշակն ընդհանուր հիվանդության հետևանքով հաշմանդամության կենսաթոշակի փոխվելու դեպքում անհրաժեշտ ապահովագրական ստաժը որոշվում է առաջնակի հաշմանդամության խումբ սահմանելու ժամանակ անձի ունեցած տարիքին համապատասխան: Կենսաթոշակը սահմանվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար: