Հոդված 30. Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ վճարելը
Հոդված 30. Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ վճարելը
Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը վճարվում է ընտանիքի` գործունակ չափահաս, ինչպես նաև օրենքով իրենց եկամուտը տնօրինելու իրավունք ունեցող անչափահաս անդամներից որևէ մեկին կամ խնամակալին:
Կենսաթոշակի չափը փոփոխվում կամ ընտանիքի անդամներին դրա վճարումը դադարեցվում է սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունքը դադարելու հանգամանքների առաջացման ամսին հաջորդող ամսվա 1-ից:
Պետության լրիվ խնամքի տակ գտնվող և խնամակալական կազմակերպությունում ապրող երեխային վճարվում է կենսաթոշակի 50 տոկոսը: Այդ գումարները, մինչև երեխայի չափահաս դառնալը, կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով կուտակվում են երեխայի անունով հատուկ այդ նպատակով բացված համապատասխան հաշվում և երեխայի չափահաս դառնալու օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում վճարվում են միանվագ կարգով: