Գլուխ 5 · ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ
Հոդված 25. Հաշմանդամության կենսաթոշակի հաշվարկման կարգը
Հոդված 25. Հաշմանդամության կենսաթոշակի հաշվարկման կարգը
Հաշմանդամության կենսաթոշակը հաշվարկվում է սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հաշմանդամության հիմնական կենսաթոշակի չափը կազմում է`
1) առաջին խմբի համար` հիմնական կենսաթոշակի 120 տոկոսը.
2) երկրորդ խմբի համար` հիմնական կենսաթոշակի 100 տոկոսը.
3) երրորդ խմբի համար` հիմնական կենսաթոշակի 80 տոկոսը: