Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-01-01-ից մինչև 2005-01-27։Բացել գործող տեքստը
Գլուխ 12 · ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 66. Կենսաթոշակային սոցիալական ապահովագրության վճարումներ կատարողի իրավունքները և պարտականությունները

գործել է մինչև 2005-01-27Բացել ARLIS-ում

Հոդված 66. Կենսաթոշակային սոցիալական ապահովագրության վճարումներ կատարողի իրավունքները և պարտականությունները

1. Կենսաթոշակային սոցիալական ապահովագրության վճարումներ կատարողն իրավունք ունի`

1) խորհրդատվություն և մեթոդական պարզաբանումներ ստանալ կենսաթոշակային ապահովագրության համակարգի գործունեության մասին.

2) սահմանված կարգով դիմել կենսաթոշակային ապահովագրության համակարգի անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազայում իրեն վերաբերող տվյալների մասին տեղեկատվություն ստանալու և դրանցում փոփոխություններ կատարելու համար:

2. Կենսաթոշակային սոցիալական ապահովագրության վճարումներ կատարողը պարտավոր է`

1) օրենքով սահմանված կարգով կատարել պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության վճարումներ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացնել պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության վճարումների մասին հավաստի անհատական (անձնավորված) հաշվետվություն.

3) քաղաքացիներին ապահովել կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերով, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։