Գլուխ 7 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ
Հոդված 31. Ծերության սոցիալական կենսաթոշակի իրավունքը և նշանակման պայմանները
Հոդված 31. Ծերության սոցիալական կենսաթոշակի իրավունքը և նշանակման պայմանները
Սույն օրենքով սահմանված տարիքային ապահովագրական կենսաթոշակի իրավունք չունեցող անձին 65 տարին լրանալու դեպքում նշանակվում է ծերության սոցիալական կենսաթոշակ:
Ծերության սոցիալական կենսաթոշակի իրավունք ձեռք բերած անձը կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել առանց ժամկետի սահմանափակման:
Ծերության սոցիալական կենսաթոշակը նշանակվում է ցմահ: