Գլուխ 11 · ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ՎՃԱՐԵԼԸ
Հոդված 53. Կենսաթոշակ վերահաշվարկելը
Հոդված 53. Կենսաթոշակ վերահաշվարկելը
Կենսաթոշակը վերահաշվարկվում է` հաշվի առնելով սույն օրենքի 17-19-րդ հոդվածներին համապատասխան սահմանված հիմնական կենսաթոշակի չափը, ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքն ու կենսաթոշակառուի անձնական գործակիցը:
Տարիքային և հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց հետո առնվազն 2 տարի աշխատած կենսաթոշակառուն կենսաթոշակը վերահաշվարկելու իրավունք ունի: Վերահաշվարկը կատարվում է դիմումը տալու ամսին հաջորդող ամսվա 1-ից: